կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-25 11:44
Իրավական

Փոխհրաձգություն` Դիլիջանում. տուժողներից մեկը մահացել է

Փոխհրաձգություն` Դիլիջանում. տուժողներից մեկը մահացել է

Դեկտեմբերի 24-ին` ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թ.-ն: Ոստիկանություն հայտնում է, որ Ն. Աբգարյանը և Արտավազդ Թ.-ն վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

 

Դեկտեմբերի 25-ին` ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել է:

 

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: