|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 2-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ - Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենանաերը:
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: