|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն։
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ որդին պարբերաբար բռնության է ենթարկել մորը, իսկ սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին և մարմնի տարբեր հատվածներին։ Հաջորդ օրը կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Գործով կան նաև ականատեսներ։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և որդուն կալանավորել երկու ամսով։ Նա տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ։
Մահացած կինը Դիլիջանում հարգված ուսուցչուհի էր, որը կրթել էր մի քանի սերունդ։