Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարին հարակից մի քանի գյուղի բնակիչներ, որոնք նաև աշխատում էին Լիդիան ընկերությունում, ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար, քանի որ Լիդիանի չաշխատելու արդյունքում զրկվել են եկամտից։
«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներից Վիրաբ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել․ «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Այդ մարդիկ, որ փակել են ճանապարհը, 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնել, այդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 հոգով չպետք է որոշեն, թե Գնդևազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի:
Մանրամասները՝ տեսանյութում․