Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել:
Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, և շատերը հիմա էլ են շարունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությունը և այլն:
Եվ այդ առումով այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երևանի ավագանու ընտրություններից առաջ ցանկանում է ստուգել հասարակության տրամադրությունները և հասկանալ՝ հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է:
Եվ այդ առումով կուսակցության առջև հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսիջը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ և արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված, նրանք ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովել՝ ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թիմից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել, բոլորը լծվել են այս գործին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: