կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 13:42
Հասարակություն

Մեր առջև խնդիր ենք դրել` ուսման վարձի պատճառով ոչ մեկին դուրս չթողնել բուհից

Մեր առջև խնդիր ենք դրել` ուսման վարձի պատճառով ոչ մեկին դուրս չթողնել բուհից

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ամփոփելով 2016-ի աշխատանքները, նշեց, որ իրենք խնդիր են դրել իրենց առջև, որպեսզի ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող դուրս չմնա բուհից:

Ըստ նախարարի` գաղտնիք չէ, որ բնակչության մի զգալի զանգված իսկապես ուզում է սովորել, սակայն ի վիճակի չէ վճարել ուսման վարձը: Բուհերն էլ ամեն ինչ անում են, որ ուսանողը դուրս չմնա, քանի որ կախված են ուսանողների վարձավճարներից:

«Երբ համալսարաններն անմիջապես կախված են ուսանողի վարձից, իսկ մենք դրանց պետբյուջեից քիչ ենք ֆինանսավորում, ամեն ինչ անում են, որ ուսանողներն իրենց համալսարանները չլքեն: Արդյունքում` հնարավոր է 6-7 անգամ ուսանողը վերաքննություն հանձնի, ինչը պետք է չթույլատրենք այսուհետ: Մենք պետք է կարողանանք մի ուղղությամբ բուհերի ֆինանսական վիճակը կարգավորել, անձեռնմխելի ֆոնդեր ստեղծել, իսկ բուհերն էլ պետք է կարողանան ավելի ռացիոնալ իրականացնել իրենց խնդիրները»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` բուհերի լաբորատորիաները, գրադարանները պետք է բաց լինեն բոլորի համար, այսինքն` ցանցային համալսարաններ պետք է ունենանք: