Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Բազմաղբյուր եւ ծանոթացավ ,,Վարգա- ֆուդ,, ընկերության աշխատանքներին:
Աշոտ Սիմոնյանը շրջեց արտադրամասերում եւ պահեստային տարածքներում, հետեւեց աշխատանքի ընթացքին եւ առկա հզորություններին: Ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը մարզպետին ծանոթացրեց արտադրական գործընթացին: Նա նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, որն այժմ 50 աշխատատեղ ունի: Այն զբաղվում է պահածոների եւ չրերի արտադրությամբ: Ընկերության գործունեությամբ էականորեն լուծվում է գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը: Մթերվում են բանջարեղենի եւ մրգերի տեսականիներ՝ ծիրան, դեղձ, ելակ, մոշ, ազնվամորի, ընկույզ, սերկեւիլ, թուզ, կեռաս, լոլիկ, սմբուկ եւ այլն:
Տնօրենը ներկայացրեց ընդլայնման նոր ծրագիրը: Ներկայումս արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Առաջարկներ ունեն նաեւ Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից: Նրանց հետ համագործակցելու համար միջազգային որոշակի չափանիշերի պետք է բավարարեն եւ այս հարցում ակնկալում են մարզպետի աջակցությունը:
Մարզպետին ներկայացվեցին նաեւ արտադրության ընդլայնման հետ կապված մի շարք այլ խնդիրներ: Դրանցից են՝ պահեստային տարածքների տեխնիկական պայմանների ապահովումը, գործարանի հատակի վերանորոգումը, չրերի արտադրամասի վերագործարկումը: Այս պայմանները ապահովելու դեպքում հնարավորություն կստեղծվի ոչ միայն ընդլայնել արտադրությունը, այլեւ՝ նոր աշխատատեղեր ստեղծել:
Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց ի մի բերել առկա հիմնախնդիրները եւ խոստացավ առաջիկայում դրանց լուծման համար աջակցության հնարավություններ գտնել:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին