կարևոր
463 դիտում, 54 րոպե առաջ - 2026-11-20 13:35
Հասարակություն

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը, հայտնել են ԲԸՏՄ-ից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող պահածոների արտադրությամբ զբաղվող «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության պահանջների խախտումներ։

Ընկերությունը պահածոների արտադրամասի գազի 2 կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է կաթսաների ապօրինի շահագործումը։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 430.000 դրամ։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 78.900 դրամի չափով։