|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոչ հերքում և ոչ էլ հաստատում են Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանին ձերբակալության լուրը: Yerkir.am-ին ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ տեսանյութով հանդես կգան:
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։
«Հրապարակ»-ն էլ առավոտյան գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։