|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր որդին հանդիպել է ռուս փաստաբանի հետ Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություն հավաքելու համար, ինչը լիովին օրինական է. հայտնում է Лента.ру-ն:
«Ֆեյք ԶԼՄ-ները հիմարություն են գրում` իբր ինձ անհանգստացնում է 2016-ին իմ որդի Դոնալդի հանդիպումը ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Դա հանդիպում էր, որի նպատակն էր տեղեկություն ստանալ իմ քաղաքական հակառակորդի մասին, դա օրինական և նորմալ է քաղաքականության մեջ, որը ոչ մի բանի չի հանգեցրել: Ես դրա մասին ոչինչ չեմ իմացել»,-գրել է նա իր թվիթերյան էջում: