|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 20-ին հանդիպել են Սպիտակ տանը. հայտնում է life.ru-ն:
«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և փոխնախագահ Փենսին Սպիտակ տանը»,- իր թվիթերյան էջում հանդիպումը մեկնաբանել է Թրամփը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` սակայն Պորոշենկոն օվալաձև սենյակում գտնվել է մի քանի րոպե, բացի այդ` նրա ընդունելությունը շատ համեստ է եղել. Թրամփը նրան չի դիմավորել: Հանդիպումից հետո երկու նախագահները շնորհակալություն են հայտնել միմյանց կառուցողական զրույցի համար: