|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հարցրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին, որի արդյունքում տուժել են երկու եղբայրներ:
Լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մինչև որոշում է կայացվում` մարզպետի որդուն բերման ենթարկել, նա արդեն փախուստի դիմած է լինում: Նախարարը պատասխանեց. «Արդարադատության համակարգն այստեղ խնդիր չունի: Այստեղ քրեական հետապնդման մարմինների մասին է խոսքը, և պետք է դիմեք նրանց»: Նա միայն ասաց, որ որքան լավ աշխատեն քրեական հետապնդման մարմինները, այնքան լավ կլինի:
Արդարադատության նախարարն այդպես էլ որևէ գնահատական չհնչեցրեց` ասելով, որ այդ թեմայով բոլոր հարցրերն ուղղված են այլ իրավասու մարմիններին:
«Ես` ինքս, ո'չ քննություն եմ վարում, ո'չ որոշումներ եմ կայացնում այդ գործով, ուրեմն ինձ համար շատ դժվար է, որևէ մեկնաբանություն կատարել: Կոնկրետ գործը չեմ ուզում մեկնաբանել, բայց անպատժելիությունը, այո, վատ բան է»,- ասաց Մանուկյանը: