|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը` նշելով, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերություններ կառուցել. հայտնում է Газета.ру-ն:
«ԶԼՄ-ները, որոնք fake news են տարածում, խելագարվել են, քանի որ ցանկանում են, որ ես քննադատեմ նրան (Պուտինին): Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, դա լավ գործ է»,- գրել է նա:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին` լուծել ԿԺԴՀ-ի, Սիրիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և սպառազինության մրցավազքի հետ կապված հարցերը: Թրամփը նաև կոչ է արել խաղաղության հասնել ուժի ցուցադրման միջոցով: