կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 10:08
Հասարակություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան ժամանող նախագահ-վարչապետները կհանդիպեն նաև նախագահի հետ. «Հրապարակ»

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան ժամանող նախագահ-վարչապետները կհանդիպեն նաև նախագահի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնա­ժողովին մեծ թվով պատվիրա­կություններ, այդ թվում՝ պետու­թյունների ղեկավարներ են գալու Երևան: Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպե­լու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրա­ժեշտ, և վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա: 

Գագաթնաժո­ղովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախա­գահ էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայա­ստանում: 2 նախագահների պետական այցի հրա­վերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, և այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ:

Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեև ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչա­պետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպում­ները երկրորդական բնույթ կրեն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում