կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 14:22
Քաղաքական

ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում նեղ կազմով հանդիպում են անցկացնում. այս մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մանինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալըյ Աբըլգազիեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, նեղ կազմով նիստին ներկա են պատվիրակությունների 2-ական անդամներ, ռուսական կողմի՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ Էլմիր Տագիրովը:

Նիստից առաջ կառավարությունների ղեկավարները մասնակցել են համատեղ լուսանկարման արարողությանը: Նեղ կազմով հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով, ինչից հետո վարչապետները հավաքվում են՝ մասնակցելու ընդլայնված կազմով նիստին: