Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևան ժամանելիս ինքնաթիռում հարցաթերթիկ են տրամադրել բոլոր ուղևորներին, որպեսզի լրացնեն անուն–ազգանուն, հեռախոսի համար, ՀՀ–ում բնակության հասցեն։ Նպատակը, ըստ նրա, այն է, որ որևէ մեկի մոտ նոր կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել մյուսներին։ Սակայն լրացված հարցաթերթիկն այդպես էլ չեն հավաքել. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երբ օդանավը ժամանում էր Երեւան, ուղեկցորդուհին հարցաթերթիկ բաժանեց, որտեղ պետք է լրացնեինք չվերթը, մեկնման վայրը, նստատեղը օդանավում,ինչպես նաեւ անձնական տվյալներ՝ անուն ազգանուն, հեռախոսի համար, Հայաստանում բնակության հասցեն։ Ուղեկցորդուհին բացատրեց, որ այս քայլը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, եւ նպատակն այն է, որ օդանավի ուղեւորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել նաեւ մյուսներին։ Ինչ խոսք, գովելի քայլ է հայրենի իշխանությունների կողմից։
Սակայն զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար։ Իսկ տարօրինակությունը սկսվեց հենց ժամանումից հետո, երբ ժամանման սրահում փնտրում էի պատասխանատուին, ով պետք հավաքեր եւ մուտքագրեր ժամանողների տվյալները։ Երկարատեւ անպտուղ փնտրտուքից հետո լրացրած հարցաթերթիկը ստիպված նետեցի աղբարկղը:
Հենց այսպես էլ ապրում ենք ու պայքարում կորոնավիրուսի դեմ»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: