կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 17:23
Հասարակություն

Գազ չի լինի

Գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ գործող գազատարների  հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 26-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի  27-ի ժամը 20:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և   տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: