| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղազարոս Աղայան փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 60, 62, 64, 66, 68 և Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1,1/1,12 առանձնատների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան գյուղերի, «Մայիսյան Կամուրջ» առևտրային կազմակերպության, «Իջևանի բենտոնիտ» ՓԲԸ-ի, «Էկո Մաս», ՍՊԸ-ի, «Աչաջրի մանկապարտեզ», «Սարիգյուղի մանկապարտեզ», «Սևքարի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Դիլիջան քաղաքի Սովետների փողոցի, ՀՀ Կենտրոնական բանկի հանգստյան տան գազամատակարարումը։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: