|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «ՌՎ Գազ» ՍՊԸ-ի, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով էլ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37, 42, 43, 48, 49, 50, 56, 57 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: