կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 23:14
Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերությունների անցումային` հետհեղափոխական շրջանը կարելի է ավարտված համարել. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունների անցումային` հետհեղափոխական շրջանը կարելի է ավարտված համարել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է Տաջիկստանի մայրաքաղաքից: Նա ֆեյսբուքյան տեսակապով ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նյու-Յորքում և Դուշանբեում: Նյու-Յորքում կարճ շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխնախագահ Մայք Փենսի և  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Դուշանբեում առանձնազրույց է կայացել  ՌԴ նախագահ Պուտինի հետ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները: Փաշինյանի խոսքով` ՌԴ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո ասել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա են բարձրացել, և որ երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել:

«Այսօրվա հանդիպումից հետո ինձ թույլ կտամ մի էսպիսի ձևակերպում անել, որ ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունների անցումային` հետհեղափոխական շրջանը կարելի  է ավարտված համարել: Վլադիմիր Պուտինի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի և ամեն ինչի վերաբերյալ համաձայն ենք: Ոչ ամենևին: Սա նշանակում է, որ մեր հարաբերություններում անլուծելի պրոբլեմներ չկան:Ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ, երբ կարող ենք ցանկացած հարց քննարկել հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և գալ որոշակի համաձայնությունների»,- ասաց Փաշինյանը: