|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հուլիսի 19-ին, ժամը 15:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Կ. Գ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Վ. Ս.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: