Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 1-ին, ժամը 21:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 QT 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Պ. Գ.) և «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Ion» մակնիշի 818 OM 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ion» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ավտոմեքենաներից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Պ. Գ.-ը և ուղևոր՝ 2001 թ. ծնված Կ. Մ.-ը հոսպիտալացվել են համապատասխանաբար «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, որտեղ բժիշկները Պ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն, իսկ Կ. Մ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ուղղել «Ion» մակնիշի ավտոմեքենան: