Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 2-ին` ժամը 09.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծ. Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 28 UL 916, «Օպել» մակնիշի 30 UU 690 և «Սենս» մակնիշի 15 UO 385 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Սենս» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ` 1992 թ. ծնված Գ. Գևորգյանը և Ա. Ավդալյանը (մոտ 35 տարեկան) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները Գ. Գևորգյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Ավդալյանինը` բավարար: