| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային հատվածի կտրած վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռուբեն Ս.-ն և ըստ ընկերոջ բանավոր հայտարարության` տուժողը վայր է ընկել Իսակովի պողոտայում:
Նույն օրը, ժամը 23.35-ին, «որովայնի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գրիգոր Մ.-ն և ըստ ընկերոջ հայտարարության` վայր է ընկել նույն վայրում: Պարզվել է, որ Ռուբեն Ս.-ի և Գրիգոր Մ.-ի մոտ առկա են պատռած-ծակած չթափանցող վերքեր և արտաքին արյունահոսություն: Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Ռուբեն Ս.-ն և Գրիգոր Մ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Մարտի 21-ին, ժամը 14.05-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ մարտի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի 108 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով ինքն է հարվածել Ռուբեն Ս.-ին և Գրիգոր Մ.-ին: Կատարվում է քննություն: