|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը զերծ մնաց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում հնարավոր չարաշահումների մասին գնահատական տալուց: Նրա խոսքով՝ դրա համար լայնածավալ ստուգումներ ու ապացույցներ են պետք:
«Ես չեմ ուզում մերկապարանոց հայտարարություններ անել, չարաշահումների մասին խոսելուց առաջ լուրջ ստուգումներ պետք է լինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը:
Նա նշեց, թե որքանով իրեն է հայտնի, քրեական գործ է հարուցվել խախտումների բացահայտման նպատակով, նախարարությունից էլ որոշակի փաստաթղթեր են հայցվել: «Մենք պատրաստ ենք նպաստել բացահայտումների գործընթացին: Եվ ես բոլորովին չեմ ասում, թե նախկինում խախտումներ չեն եղել, բայց, քննիչ լինելով հանդերձ, գիտեմ, թե որքան կարևոր է ապացուցողական բազան»,- հավելեց պաշտոնյան: