|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ երեկոյան Երևանի Մյասնիկյանի պողոտայում` Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն ԼՏ 35» մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 91 ու թիվ 82 երթուղայինները:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, մինչ հրշեջ-փրկարարների` դեպքի վայր հասնելը թիվ 82 երթուղու` մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ` 1952 թվականին ծնված Ռիմա Գրիգորյանը,1993 թվականին ծնված Անժելա Ազարյանը, 1957 թվականին ծնված Նաիրա Ավետյանը տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ1966 թվականին ծնված Աշոտ Մանասարյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հոսպիտալացումից հրաժարվել է:
Ա.Ազատյանը և Ն.Ավետյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Ռ.Գրիգորյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը բավարար է: