կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-16 22:25
Քաղաքական

«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը կազատվի աշխատանքից

«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը կազատվի աշխատանքից

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ընկերներ, լավ լուր ունեմ:

Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանը իր հարցազրույցներից մեկում խոսելով ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին, ասել է.«Մանկահասակ դեմքով տղա։ Երևի էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, և հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը։ 18 տարեկան տղա…»: Նրա այս խոսքերը մեծ վրդովմունք էին առաջացրել հասարակական լայն շրջանակներում: