կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-06 22:56
Մշակույթ

Ցավակցական հեռագիր՝ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ

Ցավակցական հեռագիր՝ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ


Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաեւ նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված ցավակցական հեռագրում ասված է.

 

«Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոևսկու եւ Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»: