կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-15 23:42
Արցախ

Գերատեսչությունների մամուլի պատասխանատուների համար հանիրավի խոսելու գայթակղությունը վտանգավոր է. Սենոր Հասրաթյանը` Կարպիս Փաշոյանի մասին

Գերատեսչությունների մամուլի պատասխանատուների համար հանիրավի խոսելու գայթակղությունը վտանգավոր է. Սենոր Հասրաթյանը` Կարպիս Փաշոյանի մասին

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«...Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ գերատեսչությունների մամուլի պատասխանատուների համար հանիրավի խոսելու գայթակղությունը վտանգավոր է... մանավանդ, երբ ասելիքը պահանջված չէ, կամ պահանջված է անհասկանալի հետաքրքրություններ բավարարելու անհրաժեշտությամբ... Այս դեպքում խոսքը վերաբերում է նրան, ով մանկական դեմքի միամիտ արտահայտությամբ խոսում է մանկական դեմքով, բայց հասուն գիտակցությամբ հերոս հայորդու՝ Ռոբերտ Աբաջյանի մասին»: