Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հուլիսի 16-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ջրատար (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1991 թ.) և «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենաները (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Ford Explorer» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: