կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 10:37
Հասարակություն

«Կոնտինենտալ» ռեստորանի մոտ «ԳԱԶել»-ը բախվել է արգելապատնեշին. 12-ամյա ուղևորը վնասվածքներ է ստացել

«Կոնտինենտալ» ռեստորանի մոտ «ԳԱԶել»-ը բախվել է արգելապատնեշին. 12-ամյա ուղևորը վնասվածքներ է  ստացել

Դեկտեմբերի 14-ին` ժամը 23.34-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածում («Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 3798S պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 2002 թ. ծնված Ա. Ս.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան, այնուհետև ուղղել այն: