Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:
2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: 2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով:
883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:
ՊԵԿ