|
Փոխարժեքներ
14 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։
Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը:
Մասիս համայնքի ղեկավար` Դավիթ Համբարձումյան»,- գրված է նրա բաց նամակում:
Հիշեցնենք, որ երեկ Համբարձումյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: