|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորներից վերցրել է նրանց հասանելիք դրամական բավարարումները՝ կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ. հայտնում է «Փաստինֆոն»:
«Ըստ մեղադրանքի՝ ՊԲ N զորամասի զինծառայող, հրաձգային վաշտի հրամանատար, կոչումով կապիտան 28-ամյա Ֆրունզե Հակոբյանը մարտական հերթապահության մեկնելու նախորդող օրերին զինծառայողների համար կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ, յուրաքանչյուր ամիս իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողների շրջանում անց է կացրել դրամահավաք. հավաքագրել է վերջիններիս ստացած ամսական դրամական բավարարման գումարները, որի արդյունքում ստացել է 674 000 ՀՀ դրամ:
Ըստ գործի նյութերի՝ Հակոբյանը դասակների հրամանատարներ, ավագ լեյտենանտ Հարություն Մարտիրոսյանին և լեյտենանտ Արայիկ Հովհաննիսյանին է հանձարարել հավաքագրել զինծառայողների դրամական գումարները:
Համաձայն ստացված հանձնարարության՝ Հարություն Մարտիրոսյանը կարգադրել է Արայիկ Հովհաննիսյանին հավաքագրել դրամական բավարարման գումարները, որը վերջինս կատարել է սերժանտներ Ս.Մագոյանի, Ա.Ավագյանի և Եգոր Հովհաննիսյանի միջոցով»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: