|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (2007 թ.) ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը: Փրկարարները և ոստիկանության աշխատատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Արտանիշ գյուղի բնակիչներ Է. և Է. Ղ.-ները (2003 և 2007 թ.) Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում հայտնաբերվել են: