կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 19:21
Հասարակություն

Մարտունի-Վարդենիս ճանապարհին «Mercedes»-ն ու «ԿամԱԶ»-ը

Մարտունի-Վարդենիս ճանապարհին «Mercedes»-ն ու «ԿամԱԶ»-ը

Հուլիսի 4-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1971 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Յ. Բ., ծնված 1967 թ.): Բախման հետևանքով վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Ժ. Մ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Ո.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Հ.-ն (ծնված 2001 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: