|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Մարտունու շրջանի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական մայրուղու Զոլաքար գյուղի հատվածը։ Գյուղի բնակիչները վիճում են Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի հետ։
Մարտունեցիների ընդվզման պատճառը գյուղական արտադրանքի իրացման շուկայի բացակայությունն է: Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց գյուղական արտադրանքը փչանում է, չկա իրացման շուկա, իսկ իշխանությունները և պատկան պետական մարմինները մատը մատին չեն տալիս խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը փակվելու է հայկական գյուղմթերքների առջև, որի մասին ահազանգում են բազմաթիվ արտահանողներ, սակայն դեռևս պետական մարմիններից այս մասին որևէ հաստատում կամ հերքում չկա։
Մանրամասն՝ տեսանյութում