Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը վաղը կնշի իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն երկրում սուր ֆինանսական ճգնաժամի, էժան հացի համար հերթերի և երկրի ղեկավարի առողջության մասին լուրերի ֆոնին. հայտնում է Независимая Газета-ն:
Նշվում է, որ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսության կայունացման համար Աշխաբադին խորհուրդ են տվել ազգային արժույթի կոնվերտացիա սկսել: «Եթե դա տեղի չունենա, խռովությունները չեն բացառվում»,-նշում է պարբերականը:
Ինքը` նախագահը, պատրաստվում է մեկնել Կազան` ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու:
«2016 թվականին սկսված ֆինանսական ճգնաժամն այսօր ուժգնանում է: Դոլարի փոխարժեքը փոքր-ինչ կայունացել է և պահպանվում է դոլարի համար 18-19 մանաթի մակարդակում, մինչդեռ պաշտոնական փոխարժեքը 3,5 մանաթի մակարդակում է: Սակայն գանձարանում գումար չկա: Մի շարք օտարերկրյա ընկերություններ չեն կարողանում ստանալ իրենց գումարները: Միայն թուրքական ընկերություններին Աշխաբադը 5-6 միլիարդ դոլար է պարտք»,- հայտնել է «Հայրենակից» ռուս-թուրքմենական բարեկամության միության խորհրդի նախագահ Մաքսատ Սապարմուրադովը: