|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուս-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները լավ վիճակում չեն… Դա մեծ մասամբ հենց Նահանգներում սուր ներքաղաքական պայքարի արդյունք է»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Բոլթոնի այցը Մոսկվա հույս է ներշնչում, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կկարողանան անել հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլերը:
Բոլթոնն, իր հերթին, նշել է, որ ցանկանում է քննարկել ՌԴ նախագահի հետ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը: