կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 12:36
Քաղաքական

Եթե Բոլթոնի` ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկն Ադրբեջանի հետ բալանսի ապահովումն է, ապա այն ողջունելի է. Ռուստամյան

Եթե Բոլթոնի` ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկն Ադրբեջանի հետ բալանսի ապահովումն է, ապա այն ողջունելի է. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան կարևոր է ու հեռուն գնացող նպատակներ ունի:

Անդրադառնալով` Բոլթոնի հայտարարություն-առաջարկին, որ ԱՄՆ զենքն ավելի լավն է, և ճիշտ կլինի, որ Հայաստանը սկսի դիտարկել ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը, պատգամավորը նշեց, որ իրենք միշտ հայտարարել են` Հայաստանի համար ճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ այն հասկանալի լինի բոլորի, հատկապես` գերտերությունների համար: «Հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս թե' Ռուսատասնում, թե' Բրյուսելում, թե' Վաշինգտոնում: Այս օրերի համար է հենց դա ակտուալ դառնում: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ մեր հարաբերությունները դեմ չեն որևէ մեկին, դրանք մեր կենսական շահերից են բխում»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է զենքին, նա նշեց, որ բազմիցս ասել է, որ միջնորդ կողմերը կա'մ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն որևէ մեկին, կա'մ տրամադրեն այնպես, որ հավասարակշռությունը չխախտվի: «Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ տրամադրել, որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից: Սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենալ: Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսում են ագրեսիաները: Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանը նաև ունենա այլ զինատեսակներ, դա կարելի է ողջունելի լինել մեզ համար, որ մենք էլ ունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այն է մտահոգիչ, որ այդ այցի ընթացքում Բաքվում խնդիր են բարձրացրել, որ արգելվի Հայ դատի գրասենյակների կողմից մշակված 907-րդ բանաձևը: «Այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին զենք տրամադրել, քանի որ ապացուցվել է, որ Ադրբեջանն է հենց ագրեսոր: Այդ բանաձևով կա աջակցություն Արցախին: Այդ բանաձևի վերանայումը վտանգավոր կլինի»,- ասաց նա: