կարևոր
3598 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 20:32
Քաղաքական

Ադրբեջանցի երկու դիվերսանտրերի հայտնվելը Սիսիանում պատահական չէ. դիտարկում

Ադրբեջանցի երկու դիվերսանտրերի հայտնվելը Սիսիանում պատահական չէ. դիտարկում

Ադրբեջանցի երկու դիվերսանտրերի հայտնվելը Սիսիանում պատահական չէ...

Նախ, Բաքուն հասկացնում է, որ ե'րբ ցանկանան իր ասկյարները կմտնեն Հայաստանի ցանկացած բնակավայր և ի'նչ ցանկանան կանեն, քանի որ Հայաստանի ոչ միայն սահմանները պաշտպանված չեն, այլև ներքին անվտանգության համակարգը միայն ընդդիմադիրներին լռեցնելու համար է... Ընդամենն, այս անգամ մարդ չեն մորթել...

Երկրորդը, հիմա Ալիևն այս երկու ասկյարներին հետ կստանա` դիմացը ոչ մի գերի ազատ չարձակելով` ևս մեկ անգամ հասկացնելով, որ իր կողմից «ծեծցած» Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանի շահերը որևէ հարթակում...

Կարևորը, Նիկոլի իշխանությունն ադրբեջանցիներին լավ կերակրի, լողացնի ու նոր Բաքու ուղարկի` անիմաստ հայտարարելով, որ չնայած թուրքերը մեզ ցեղասպանում են, բայց մենք շարունակում ենք «խաղաղության օրակարգով» առաջնորդվել, որը թուրքերն ու միջազգային հանրությունը դիտարկում են որպես Նիկոլի կողմից թուրքերին քծնելու և հայերի թուլության նշան...

Հետաքրքիր է, հաջորդ անգամ ադրբեջանցիները որտե՞ղ են հայտնվելու...

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ