Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ուշագրավ տեղափոխություն եւ նշանակում՝ Գլխավոր դատախազությունում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներին տեղափոխում է Գլխավոր դատախազություն: Նկատենք, որ վերջերս ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ:
Այսպիսով, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա Ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանն է տեղափոխվել, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ:
Ասել է թե՝ քաղաքական հրահանգներով առաջնորդվող պաշտոնյան հիմա էլ ԱԱԾ-ից դուրս կգործի՝ օգտվելով դատախազի վերահսկողական գործառույթներից: Նա կլինի ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթօ այսօրվա համարում