կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-23 15:13
Հասարակություն

Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելել է Հայաստան

Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելել է Հայաստան

Հունիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը

ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը: Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ  տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հյուրերն այցելեցին նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատեցին ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները: