|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երեւանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը եւ հայկական ֆուտբոլի հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել եւս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները եւ պետք է հրաժարական տա: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը եւ ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: