կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 11:48
Քաղաքական

«Ծառուկյան» դաշինքի հետ քննարկումների արդյունքում «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել. այն ընդունվեց

«Ծառուկյան» դաշինքի հետ քննարկումների արդյունքում «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել. այն ընդունվեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող։

Մինչև քվեարկությունը` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք չեն շեղվել իրենց սկզբունքային դիրքորոշումից, երբ կողմ են քվեարկել օրենքին առաջին ընթերցմամբ։ Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ քննարկումների արդյունքում օրենքում փոփոխություններ են կատարել։

Նախագծին բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին: