Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր իր ֆեյսբուքյան էջում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Չեխովի դպրոցին: Նախարարի խոսքով` տարիներ շարունակ որոշ դպրոցներ ունեցել են դաշտում արտոնություններ, այսինքն որոշ մարդիրկ առանց արտոնագրի կարողացել են գործել դաշտում: Հիմա համապատասխան կառույցները, որոնք այս տարիների ընթացքում «վերևներից» զանգերի պատճառով հնարավորություն չեն ունեցել կատարել իրենց գործառույթը, հիմա անցել են աշխատանքի:
«Երեկ ինձ զեկուցել են, որ Չեխովի անվան 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Վերջերս են սկսել դիմել լիցենզիայի համար, բայց մերժվում են, որովհետև դպրոցը չունի նաև համապատասխան պայմաններ: Լիցենզիան նախատեսված է 710 աշակերտի համար` տարրական կրթության դեպքում, բայց ստուգումների ժամանակ պարզվել է, որ դպրոցն ունի ավելի քան 900 աշակերտ: Լիցենզավորման վարչությունը մերժել է լիցենզիան 1-4 դասարանների համար: Կամ դպրոցը պետք է շտկի իր պայմանները, կամ կկանգնի խնդիրների առաջ: Այսպիսի «օլիգարխ» դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը, լիցենզիայից դուրս ավել աշակերտներ են ներգրավել»,- ասաց նախարարը` հավելելով, որ աշակերտներ ներգրավելու միջոցով, ըստ էության, այդ «օլիգարխ» դպրոցները մրցակցությունից դուրս էին թողում մնացած դպրոցներին:
Նախարարը այդպիսով կարևորեց դպրոցների միջև արդար պայմանների, խաղի հավասար կանոնների, դպրոցների միջև հավասար հնարավորություների կարևորության մասին: Նա դիմեց այն դպրոցների տնօրեններին, որոնք տուժել են այդպիսի «օլիգարխ» դպրոցների գործելաոճի արդյունքում, դիմեն իրենց: «Որևէ մեկը իրավունք չունի առանց լիցենզիայի իրականացնել կրթական ծրագրեր, մանավանդ եթե դա վերաբերում է տարրական դասարաններին: