|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Երեկ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ մեր ամենագետ նախարարներից Հրայր Թովմասյանը զարմացրեց իր գիտելիքներով ՓԲԸ-ների գույքի և բաժնետոմսերի մասին իր կարդացած «մաստեր-կլասսով» կամ վարպետաց դասերով:
Փաստորեն ստացվեց, որ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ն իր գույքը վաճառելուց հետո կարող է վաճառել իր բաժնետոմսերը, բայց այստեղ մի հարց է առաջանում. քանի՞ կոպեկ արժեն Որոտանի բաժնետոմսերը, եթե նույն Որոտանի գույքը արդեն վաճառված է: Իսկ Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն էլ իրոք աննախադեպ համեմատություն էր ,որը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը: