|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկվանից ոստիկանության կողմից ստուգումների են ենթարկվում ԲՀԿ-ական պատգամավորներ և ԲՀԿ-ական տարբեր պաշտոնյաներ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Քաղաքավարի ու քաղաքակիրթ գործելաոճի դրոշակակիրներն անցել են ռազմաճակատային և պատերազմական գործողությունների տիրույթ: Ցավում եմ, որ նրանք իրավիճակը տանում են էլ ավելի սրելու ուղղությամբ, որովհետև եթե հասունացնեն այնպիսի ցնցում, որը կարող է բերել ծայրահեղ սրացման, դա մեր երկրի համար անդառնալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է տեղի ունեցողին, անընդմեջ ու ամեն րոպե նոր իրադարձություններ են տեղի ունենում: Սա լրացուցիչ անգամ ապացուցում է երկակի ստանդարտների կիրառումը: Պրոֆիլակտիկ աշխատանքների քողի տակ քաղաքական հաշվեհարդար են տանում ուժային մեթոդներով»:
Նա նաև հավելեց, որ այսօր ձևավորվել է իրավական աջակցման կենտրոն, որը կզբաղվի նման խնդիրներով: «Ակնհայտ է, որ նման ճնշումներով պետք է փորձեն կասեցնել ժողովրդական ալիքի գործողությունները, բայց դա տանում է դեպի աննկարագրելի լարվածության, իսկ ծայրահեղ ցնցումը կբերի անդառնալի հետևանքների»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: