կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 12:46
Իրավական

Վճռաբեկ դատարանը վճռեց` Սամվել Բաբայանն ազատ կարձակվի

Վճռաբեկ դատարանը վճռեց` Սամվել Բաբայանն ազատ կարձակվի

ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ մասնակի բավարարեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով բերված բողոքը։ Դատարանի վճռով` քրեական գործն ուղարկվեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Դատարանը վճռեց Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելով։

Նշենք, որ Բաբայանը դատարանում չէ: Պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից 500.000 դրամ դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Բաբայանն ազատ կարձակվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Հիշեցնենք, որ Բաբայանի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 13 և «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: