կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 21:20
Իրավական

Աշտարակում Ռաֆայելը «Յուքոմ» խանութ-սրահից գողացել է 28 բջջային հեռախոս

Աշտարակում Ռաֆայելը «Յուքոմ» խանութ-սրահից գողացել է 28 բջջային հեռախոս

Հունիսի 13-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հրապարակում գործող իրենց գրասենյակի ձայնային ազդանշանը միացել է, և ինքը մեկնել է այնտեղ ու նկատել, որ դուռը բաց է, կատարվել է գողություն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 6/2 հասցեում գործող «Յուքոմ» ՍՊԸ վաճառքի և սպասարկման կենտրոնից գողացել են 12 բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 750.000 դրամի նյութական վնաս: 

Հունիսի 13-ին, ժամը 8.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության մեկ այլ աշխատակցից ահազանգ է ստացվել, որ իրենց գրասենյակից բջջային հեռախոսներ են գողացել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 5.15-ին, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Սայաթ-Նովայի պողոտայի 40/1 հասցեում գտնվող «Յուքոմ» խանութ-սրահից գողացել են 28 բջջային հեռախոս: 

Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի և Աշտարակի բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 21.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 19 հասցեից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆաել Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է նախաքննություն: